Տևական դադարից հետո Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը կրկին իր դռները բացեց այցելուների առաջ՝ հայտնում են Լոռու մարզպետարանից:
«Լոռին ժամանակների հանդիպման վայր» խորագրով ցուցադրության հանդիսավոր բացմանը ներկա էին մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ՝ Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, տարբեր բնագավառների ներկայացուցիչներ, մանկավարժներ, ուսանողներ, աշակերտներ, ինչպես նաև թանգարանների դերն ու նշանակությունը կարևորող քաղաքացիներ:
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հայորդյաց տան «Շողակն» երգչախմբի ելույթից հետո ողջույնի խոսք ասաց թանգարանի տնօրեն Արմինե Ավդալյանը:
Գոհունակության և երախտիքի խոսք ասաց Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, որը բարձր գնահատեց թանգարանի տնօրենի և աշխատակիցների կատարած գործը և հույս հայտնեց, որ նման միջոցառումները կլինեն շարունակական: