Մարտի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 272617 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
Երեկ իրականացվել է 19737 թեստավորում, որից 12307-ը՝ հակամարմինների թեստով, 7430-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 91 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 266344 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 4 մարդ, ընդհանուր՝ 3567:
Դրականության ցուցանիշը՝ օրական 1.8 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.6 %, վերջին 7 օրվանը՝ 1.44%: