Սիրիայի հյուսիսում գտնվող նավթավերամշակման գործարանի հրթիռակոծման հետևանքով մահացել է 4 մարդ: Ավելի քան 20 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը հայտարարել է, որ հրթիռներն արձակվել են Ռուսաստանի ռազմանավերից՝ Սիրիայի կառավարության աջակցությամբ:
Հրշեջ ծառայությունները ժամեր շարունակ փորձել են մարել կրակը, որը տարածվել էր նավթի մոտ 30 տանկերի վրա: