Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11022 նոր դեպք: Այս մասին լրագրողներին հայտնել են օպերատիվ շտաբից՝ փոխանցում է РИА Новости-ն:
Վարակվածների 12 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների: Քովիդ-19-ից վերջին 24 ժամում մահացել է 441 հիվանդ, ապաքինվել 15027 պացիենտ:
Վարակման դեպքերը շատ են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Մերձմոսկովյան շրջանում: