Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 5-ին Կոտայքի բաժին է ներկայացել 29-ամյա Սաշա Հ.-ն, որը 2020 թ. հուլիսի 7-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: