Հանրապետության տարածքում մարտի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 9-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 7-ի կեսօրից հետո, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում մարտի 6-ին, 7-ի գիշերը, 9-10-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում են տեղումներ:
Մանրամասները՝ տեսանյութում: