Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիա» ակումբի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն այսօր տոնում է իր ծննդյան 29-րդ տարեդարձը:
Վբեյմար Անգուլոն ծնվել է 1992 թվականի մարտի 6-ին Կոլումբիայի Քիբդո քաղաքում։ Կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ ակումբներում․
«Բոյակա Պատրիոտաս» (Կոլումբիա) 2008
«Բոգոտա ՖԱ» (Կոլումբիա) 2009-2011
«Աթլետիկո Հուիլյա» (Կոլումբիա) 2011
«Ալիանցա Պետրոլերա» (Կոլումբիա) 2012-2013
«Մուրսիելագոս» (Մեքսիկա) 2014-2015
«Գանձասար-Կապան» 2015-2020
«Արարատ-Արմենիա» 2020-ի դեկտեմբերից մինչև օրս
Վբեյմարը 2020 թվականի ամռանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական: Հավաքականի կազմում անցկացրել է 5 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ:
ՀՖՖ-ն շնորհավորել է ֆուտբոլիստին ծննդյան օրվա առթիվ: