ՀՀ մարդասիրական մասնագիտական հինգերորդ խումբը Հալեպ ժամանած էր քառամսյա աշխատանքային առաքելութեամբ, սակայն անոնք հազիվ թե ավարտելիք էին իրենց ծառայության ժամանակաշրջանը, բռնկեցավ Արցախի պատերազմը, և խումբը ստիպվեցավ Հալեպ մնալ ևս հինգ ամիս:
Արփինե Հովհաննիսյան (բժիշկ-թերապևտ) - Շատ ծանր էր, որ էնտեղ չենք եղել, բայց էստեղ ենք կատարել մեր առաքելությունը, էստեղ ենք հիվանդներ նայել, օգնություն ցույց տվել, ինչպես հայերին, էնպես էլ արաբներին, տարբերություն չկա: Շատ լավ կլիներ, որ էնտեղ լինեինք, բայց, դե…
Տարբեր մասնագիտություններ ունեցող հայրենի յոթ բժիշկ և երկու բուժակ ջանք չեն խնայած լավագույնը մատուցելու հալեպցի բնակիչներուն:
Հիվանդներ - Շատ լավն են Հայաստանից եկած բժիշկները: Քանի որ ես գոհ մնացի, զավակներիս ևս ուղարկեցի, որ այստեղ բուժվեն:
Մեր բարեկամներից և հարևաններից այնքան լավ բաներ լսեցի Հայաստանի բժիշկների մասնագիտական բարձր կարողությունների մասին, որ ուզեցի ես նույնպես իրենց ձեռքով բուժվել:
Ղազար Ղազարյան (հիվանդ) - Հայաստանեն եկող բժիշկները շատ լավ են, շնորհակալ ենք իրենցմե, որ կուգան և օգտակար կդառնան: Ապրեն իրենք, հազար ապրեն:
Հայրենի բժիշկներու, սակրավորներու և ռազմական ոստիկաններու խումբերը Հալեպի մէջ իրենց աշխատանքային մասնագիտական պարտականություններու բարեխիղճ կատարման համար շնորհակալագիրներ ստացած են:
Տիգրան Ղարիբյան (ատամնաբույժ) - Էդ երեխաների աչքերում, որ տեսնում ես, իհարկե, որ լեզուն չես հասկանում, բայց տեսնում ես՝ ինչպես են շնորհակալ, ինչ-որ չափ լավ ես զգում, և քո առաքելությունը համարում ես կատարված: Լինում է, որ պատահաբար փողոցում անցնելիս հանդիպում ենք մի արաբի, որ փողոցի այն կողմից գոռում է՝ մարհապա, մարհապա, տոքթոր, տոքթոր, ու մոտենում ու բարևում է քեզ, զգում ես, որ շնորհակալ են մարդիկ:
Բժիշկներու ցուցաբերած ազնիվ վերաբերմունքը տարբեր հիվանդանոցներու կամ դարմանատուներուն պատասխանատուներուն կողմե բարձր գնահատված է:
Մարինա Մազլումյան (Սիրիահայ օգնության խաչի դեղատան առողջապահական հարցերի պատասխանատու) - Իրենց ցուցաբերած խնամքն ու վերաբերմունքը հիվանդներուն հանդեպ շատ ազնիվ էր:
Հալեպի ապրած ծառայողական, տնտեսական և ապահովական ծանր պայմաններուն մեջ, ինն ամսվան ընթացքին ականազերծման և բժշկական բնագավառներեն ներս հինգերորդ խումբի պատվաբեր աշխատանքի մասին տեղացի ժողովուրդը դեռ երկար պիտի պատմե և հետպատերազմյան շրջանի Սուրիո կազդուրման նպաստող անոնց ողջունելի ներդրումը երկրի պատմության մէջ պիտի արձանագրվի:
Հովհաննես Մուրադյան (սակրավորների խմբի ղեկավար) - 9 ամսվա մեջ հանձնել ենք երկու մաքրված դաշտ, հիմա աշխատանքները ընթանում են 3-րդ ականադաշտի մաքրման համար: Հայտնաբերել ենք բազմաթիվ հակատանկային, հակահետևակային ականներ:
Զորախմբի հրամանատար պարոն Մարտիրոսյանը, տեղաբնակներուն իր ցուցաբերած մարդասիրական աջակցության, վսեմ վերաբերմունքին, մեծին թե փոքրին նկատմամբ դրսևորած եղբայրական, ընկերական օրինակելի հարաբերության համար Հալեպի զինվորական հիվանդանոցի ղեկավար բժիշկին կողմէ գնահատագիր և շնորհակալագիր ստացած էր, իսկ զինք շրջապատող մարդկանց սիրո և հարգանքին արժանացած էր:
Էմիլ Մարտիրոսյան (ՀՀ մարդասիրական զորախմբի հրամանատար) - Մեր զորախումբը մարդասիրական առաքելությունը կատարել է սահմանված ժամկետներից ավել, որի ընթացքում գերազանցել ենք մեր առջև դրված ցուցանիշները: Միայն մեր բժշկական խումբը ցուցաբերել է օգնություն 15000-ից ավելի տեղաբնակների, իսկ սակրավորներն ականազերծել և սիրիական իշխանություններին հանձնել են 165 հազար քմ տարածք:
2020-ի 27 սեպտեմբերեն ետք շատ ծանր դարձած էր հինգերորդ խումբի անդամներուն իրավիճակը, անոնց սրտերը արյուն կհեղեր այդ օրերուն հայրենիքեն հեռու ըլլալու պատճառով:
Էմիլ Մարտիրոսյան - Յուրաքանչյուրիս աչքերում կար թախիծ, տխրություն, ափսոսանք, բոլորս էլ հասկանում էինք, որ կապված հեռավորության հետ՝ մեզ մնում էր միայն աղոթել: Աղոթել հայ զինվորի, հայ ազգի ու հայրենիքի անվտանգության ու խաղաղության համար:
Հակառակ տիրող դժվար իրավիճակներուն, մանավանդ թագավարակի պարտադրած պայմաններուն մեջ, մեր հայրենակիցները իրենց ազատ ժամանակները հաջողած են լեցնել ձեռային աշխատանքներու գեղեցիկ նմույշներ պատրաստելով: Անոնք Հալեպի մէջ արդեն ունին ընկերներ ու բարեկամներ, և այս մեկը ևս կարևոր ձեռքբերում կհամարեն:
Էմիլ Մարտիրոսյան - Շատ տպավորված եմ տեղի հայ համայնքի խմբվածությունից: Միշտ պատրաստ են աջակցելու և օգնելու ցանկացածին, որն էլ նպաստել է բարիդրացիական, կառուցողական հարաբերությունների ձևավորմանը:
Մարդասիրական զորախմբի անդամները հասցրել են ձեռք բերել շատ ընկերներ: Հալեպահայերն ու տեղացի բնակչությունը կարոտի և երախտագիտության ապրումներով պիտի հիշեն հինգերորդ խումբի յուրաքանչյուր անդամ: