Ճանաչողական այցով Սյունիքում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Մարտի 6-ին նա առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի և տեղակալ Արտյոմ Սմբատյանի հետ հանդիպում է ունեցել մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանի հետ՝ հայտնում են Սյունիքի մարզպետարանից:
«Հանդիպմանը քննարկվել են մարզի առողջապահական համակարգի աշխատանքի հետ կապված մի շարք հարցեր․ Մելիքսեթ Պողոսյանը նախարարին է ներկայացրել առկա խնդիրներն ու դրանց լուծման հետ կապված առաջարկներ։ Դրանք, մասնավորապես, վերաբերում էին մարզի առողջապահական հաստատություններում նեղ մասնագետների բացակայությանը, հատկապես գյուղական բնակավայրերի ամբուլատորիաներում տրանսպորտային միջոցների մաշվածությանը կամ բացակայությանը, սոցիալապես անապահով խավի բուժսպասարկման հնարավորությունների ընդլայնմանը և այլն։
Անահիտ Ավետիսյանն այցելել է նաև Կապանի և Գորիսի բժշկական կենտրոններ։ Հանդիպելով ԲԿ-ների ղեկավարության ու անձնակազմերի հետ՝ առողջապահության նախարարն ու փոխնախարարները շրջել են բաժանմունքներում, ծանոթացել դրանց աշխատանքներին, պայմաններին, սարքավորումներին ու տեխնիկական հագեցվածությանը, ծառայությունների որակին, ինչպես նաև քննարկել ԲԿ-ների խնդիրները»,- հայտնում են մարզպետարանից: