Դիլիջանում ընթանում են կոմունիկացիաների լիարժեք գործունեության ապահովմանն ուղղված ակտիվ աշխատանքներ՝ տեղեկանում ենք Դիլիջանի համայնքապետարանից:
Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանի հանձնարարությամբ շարունակվում են ճանապարհներին առաջացած ձնագոյացությունների մաքրման և փողոցային լուսավորության կարգավորման աշխատանքները։
Գիշերային լուսավորության լապտերները փոխարինվում են ժամանակակից գերխնայող (LED) լապտերներով։