Արդեն տասը օր է՝ փակ է Բաղրամյան պողոտայի մի հատվածը:
Խորհրդարանի դիմաց «Հայրենիքի փրկության շարժումը» հերթական հանրահավաքն է իրականացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Ավելի վաղ շարժման մասնակիցները հաջակցություն զինվորականների՝ հավաքվել էին ՀՀ պաշտպանության նախարարության, այնուհետև նախագահականի մոտ: Արմեն Սարգսյանից պահանջել են կատարել, իրենց ձևակերպմամբ՝ սահմանադրական պարտականությունը՝ դիմել Սահմանադրական դատարան՝ Օնիկ Գասպարյանին գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու սահմանադրականության հարցով:
Ակցիայի մասնակիցներն այնուհետև միացել են հանրահավաքին:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ելույթում նշել է, որ իրենք պահանջ են ներկայացնում, և այդ պահանջի հասցեատերը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է:
«Արմեն Սարգսյանը պետք է գիտակցի իր պաշտոնի կարևորությունը: Սահմանադրությամբ նա համարվում է պետության գլուխ և պարտավոր է հետևել Սահմանադրության պահպանմանը: Նախագահ Արմեն Սարգսյանը ուզում է ՍԴ դիմել օրենքի սահմանադրականության հարցով, որը այս հարցի վեճի լուծումը չի տալիս»,- ասել է Զոհրաբյանը: