Բաղրամյան պողոտայում արդեն 10-ն օր հանրահավքներ անող ընդդիմադիր ուժերը վաղը ևս մեկ անգամ կհանդիպեն նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այս մասին շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց այսօրվա հանրահավաքի ժամանակ։ Ընդդիմությունը նախագահից պահանջում է դիմել Սահմանադրական դատարան՝ Գլխավոր շտաբի պետի աշխատանքից ազատման վարչապետի որոշումը հակասահմանադրական ճանաչելու հարցով։
Իշխան Սաղաթելյան, ՀՓՇ խորհրդի համակարգող - Հակառակ դեպքում դուք անձամբ պատասխանատվություն ունեք երկրում կստեղծված իրավիճակի և հետագա ելքի համար։
Այնուհետև Իշխան Սաղաթելյանը դիմեց Գլխավոր շտապի պետին՝ կոչ անելով չհրաժարվել իր պաշտոնից։ Ըստ Սաղաթելյանի, խոսքը ոչ թե աթոռակռվի մասին է, այլ բանակի պահպանության։ Վազգեն Մանուկյանն էլ իր ելույթն սկսեց մեկ ամիս առաջ Իսպանիայում ռեփերի ձերբակալության նկարագրությայմբ։
Վազգեն Մանուկյան,ՀՓՇ վարչապետի թեկնածու - Սրանից մոտ մի ամիս առաջ Իսպանիայում ռեփեր ձերբակալեցին։ 100 հազարներով փողոցներ դուրս եկան երիտասարդները մոլոտովի կոկտեյլներով, մեքենաներ վառելով պայքարեցին դրա համար։ Մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի զգալի մասը, կորցրել ենք հազարավոր երիտասարդների։ Ջարդվել է մեր բանակը։ Մենք համբերատար տանում ենք մեր պայքարը։ Մի գուցե լավ է դա։ Չգիտեմ։
Օնիկ Գասպարյանի՝ ԳՇ պետի պաշտոնից հեռացման գործընթացին անդրադառնալով, Վազգեն Մանուկյանը կրկին կոչ ուղղեց բանակին։
Վազգեն Մանուկյան - Բանակը չպետք է ենթարկվի ոչ մի դատարանի որոշման։ Բանակի գործը խրամատում լինելն է:
Վազգեն Մանուկյանը կարծում է՝ նախագահը չի կատարում իր պարտականությունները, ինչու՝ հարցնում է նա։ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն կրկին հայտարարեց՝ դեմ է, որ արտահերթը կազմակերպվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Հերթական անգամ առաջարկեց ձևավորել ժամանակավոր կառավարություն, սպասել վիճակի կայունացմանը, հետո անցկացնել արտահերթ ընտրություն։