Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որով Իրանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգում է ևս մեկ տարով: Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը:
Սպիտակ տան ղեկավարն իր որոշմամբ ցանկանում է նշել, որ Իսլամական Հանրապետությունը դեռևս շարունակում է վտանգ ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանն ու տնտեսությանը:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ուղղված նամակում ԱՄՆ նախագահը գրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը շարունակելու անհրաժեշտության մասին:
Բայդենն Իրանին նաև մեղադրել է հրթիռների, ասիմետրիկ և սովորական այլ զինատեսակների թվաքանակի ավելացման ու կատարելագործման համար, ինչի շնորհիվ Իրանը պահպանում է տարածաշրջանային ագրեսիան ու աջակցում է ահաբեկչական խմբերին: