Աշխատանքային հանդիպում եմ ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանի հետ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման, բազմազավակ ընտանիքներին տրվող արտոնությունների, ծնելիության խթանման վերաբերյալ մի շարք առաջնահերթություններ։
Կարևորել ենք ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի դերն ու համատեղ աշխատանքը՝ ժողովրդագրության, գենդերային հավասարության, վերարտադրողական առողջության և երիտասարդությանն ուղղված ծրագրերի իրականացման գործում՝ էական համարելով խնդիրներին ժամանակին արձագանքը։
Հանդիպման ընթացքում հետագա սերտ համագործակցության պատրաստակամություն ենք հայտնել՝ շեշտելով համատեղ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը ցանկալի արդյունքներ արձանագրելու համար»,- գրել է նախարարը։