Հռոմի Ֆրանցիսկոս Պապը պատմական այց է կատարել Իրաք և այսօր հանդիպել է շիա հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի ալ Սիստանիի հետ: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Կաթոլիկ և մուսուլման հոգևոր հայրերի հանդիպումը տեղի է ունեցել Իրաքի Նաջաֆ քաղաքում: Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Իրաք միանգամայն ռիսկային է:
Պապն այցելել է հիմնականում մուսուլմաններով բնակեցված երկրներ, ներառյալ Թուրքիա, Հորդանան, Եգիպտոս, Բանգլադեշ, Ադրբեջան, ԱՄԷ և Պաղեստին: Հովվապետի այցի նպատակը միջկրոնական երկխոսության ակտիվացումն էր:
Սիստանին շիա իսլամի ամենակարևոր հոգևոր առաջնորդներից մեկն է թե՛ Իրաքում և թե՛ երկրից դուրս: