ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է՝ փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, Նոր Նորքում փետրվարի 28-ին և մարտի 2-ին, Շենգավիթում՝ մարտի 2-ին:
Ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան փետրվարի 25-ին, 27-ին և 28-ին, Նոր Նորքում՝ փետրվարի 26-28-ին:
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: