Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը շարունակում է հանդիպումները գործարարների, ներդրողների, աջակիցների հետ: Մարզպետը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ քննարկել է մարզի զարգացմանն ուղղված ծրագրերը:
Հյուրերը մարզպետին են ներկայացրել սոցիալական ծրագրերը, որոնք պետք է ուղղված լինեն մարզում մի շարք ոլորտների առաջընթացին, քննարկվել են մի շարք նախագծեր, որոնք համատեղ կիրականացվեն առաջիկայում։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ ևս մեկ անգամ նշելով, որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի զարգացնել և հզորացնել մեր պետությունը։