Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, համագործակցելով Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիայի (AASMC) և ՀՀ առողջապահության նախարարության հետ, շարունակում է սփյուռքահայ բարձրակարգ բժիշկներին ներգրավել Արցախյան 2-րդ պատերազմի հետևանքների հաղթահարման գործում։ Այդ նպատակով ֆիզիոթերապիստ Աստղիկ Հարությունյանն ԱՄՆ-ից ժամանել է Հայաստան:
Աստղիկը մեկ ամիս աշխատելու ընթացքում մեծ ազդեցություն է ունեցել այն բժշկական 3 հաստատություններում, որտեղ զուգահեռաբար աշխատել է։ Գործընկերները և պատերազմում վիրավորված զինծառայողները հուսով են հետագայում ևս համագործակցել Աստղիկի նման բարձր որակում ունեցող սփյուռքահայ մասնագետների հետ։