Մենք առաջարկը բացել ենք, վարչապետը նշել է, որ պատրաստ ենք գնալ արտահերթ խորհրդարանական ընտրության, պիտի քննարկենք, հասկանանք ժամկետներն ու մնացած տեխնիկական հարցերը՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
«Այո, կարևոր է, որ լինի կոնսենսուսային որոշում, եթե որոշում չլինի, ապա ինչ կլինի հարցին դեռ չենք պատասխանի: Երբ քննարկումները կավարտվեն, և կունենանք որևէ արդյունք, ելնելով այդ արդյունքից՝ կքննարկենք իրավիճակը: Այս պահին մեր առաջարկը բաց է, և պատրաստ ենք խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ համագործակցելով կազմակերպել ու գնալ արտահերթ ընտրությունների ճանապարհով՝ հասկանալով և գիտակցելով մեր առաջնային պատասխանատվությունը՝ որպես իշխանություն մեր երկրում քաղաքական կայունություն հաստատելու գործում»,- նշեց Կոնջորյանը: