Մարտի 6-ին, 7-ի գիշերը, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում են տեղումներ՝ հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Հանրապետության տարածքում՝
Մարտի 5-ի ցերեկը, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, 7-ին կեսօրից հետո, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։
Մարտի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-ին՝ ցերեկը, աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքի մարտի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ
-
Օդի առավելագույն ջերմաստիճան 21.60C (2004թ.)
-
Օդի նվազագույն ջերմաստիճան -22.80C (1985թ.)
-
Օդի միջին օրական ջերմաստիճան 3.80C