2019-ին «Երևանի Մետրոպոլիտենը» տեղափոխել է 21 միլիոն ուղևոր, իսկ 2020-ին այդ թիվը կազմել է 11 միլիոն:
Այս մասին մետրոյի հիմնադրման 40-ամյակի առիթով հրավիրած ասուլիսի ընթացքում տեղեկացրեց «Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը՝ ընդգծելով, որ ուղևորափոխադրման 50 տոկոս կրճատման պատճառն ու «մեղավորը» կորոնավիրուսային համավարակն է:
«Այս պահի դրությամբ օրական տեղափոխում ենք միջինը 50-55 հազար ուղևոր: Դինամիկան փորձում ենք կամաց-կամաց վարականգնել»,- նշեց Ավետիսյանը: