Հանրապետության տարածքում մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Մարտի 6-ին, 7-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, մարտի 8-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևանում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Մանրամասները՝ տեսանյութում: