Մարտի 5-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում միջազգային ճանաչում ունեցող թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ կներկայացնի Շոստակովիչի Թիվ 1 թավջութակի կոնցերտը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Համերգը կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի թիվ 6 սիմֆոնիան:
Համերգը նվիրվում է օրերս կյանքից հեռացած ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի հիշատակին:
Հավելենք, որ համերգից առաջ` 18:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում կներկայացվի «Ինչո՞ւ էր բարկանում Բեթհովենը» գրքի հայերեն թարգմանությունը:
Գիրքը, որի հեղինակն աշխարհահռչակ թավջութակահար Սթիվեն Իսերլիսն է, առաջին անգամ է թարգմանվել հայերեն (թարգմանիչ՝ Լյուսիլ Ջանինյան):