Հայաստանում պատերազմի ժամանակ առկա կառավարման համակարգի արդյունավետությունը պարզելու համար անհրաժեշտ են քննարկումներ: Քննարկման առարկա է նաև համակարգի փոփոխության առաջարկը, որն արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հոդված-3» ակումբի տեսակապի ժամանակ հայտարարել է իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
«Եթե անձինք չեն փոխվում, այլ փոխվում են համակարգերը, հնարավոր չէ արդյունավետ աշխատել»,- հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը և հավելել, որ պետք չէ կառավարման համակարգը մշտական սթրեսի ենթարկել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսանախագահական կառավարման համակարգին վերադառնալու մտադրության մասին տեղեկացրել էր մարտի 1-ի հանրահավաքին, նշել՝ «սահմանադրական փոփոխությունները կարող են տեղի ունենալ այս տարվա հոկտեմբերին»: