Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտական խորհրդի հերթական նիստի աշխատանքները սկսելուց առաջ ռեկտոր Դավիթ Խիթարյանը բուհի պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիր է հանձնել հայ առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանին։
Լևոն Արոնյանը ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչմանն արժանացել էր դեռևս 2020 թվականին, սակայն կորոնավիրուսով պայմանավորված՝ պարբերաբար հետաձգվում էր վկայագրի հանձնման արարողությունը։