Երկրի տնտեսական անկման հետ կապված բողոքի ակցիայի երրորդ օրը Լիբանանի ցուցարարները փակել են հիմնական ճանապարհները: Ցույցերը սկսվեցին երեքշաբթի, երբ ազգային արժույթը նորից արժեզրկվեց՝ առաջացնելով երկրի ֆինանսական տապալումից երկար սարսափած բնակչության զայրույթը՝ ներկայացնում է euronews-ը:
Իշխանությունից որոշակի քայլեր պահանջող ցուցարարներն այրել են անվադողեր՝ փակելով Բեյրութից Ջալ էլ-Դիբ և Ֆերն ալ-Շեբակ տանող ճանապարհները:
2019-ին բռնկված Լիբանանի ֆինանսական ճգնաժամը վերացրեց աշխատատեղերը, նախազգուշացրեց մոտեցող սովի մասին, մարդկանց համար անհնար դարձավ օգտվելը բանկային ավանդներից: Անցյալ տարի էլ Լիբանանն անցավ ժողովրդական ընդվզումների միջով՝ ընդդեմ քաղաքական առաջնորդների, պետության և բանկային համակարգի սնանկության, COVID-19 համաճարակի: Այդ բոլորին գումարվեց օգոստոսի ուժգին պայթյունը, որի հետևանքով 200 մարդ զոհվեց, և Բեյրութի որոշ հատվածներ ավերվեցին: