Ermenihaber-ը հայտնում է, որ Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 11 թուրք զինծառայող է զոհվել, ևս 2-ը վիրավորվել են:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հաղորդմամբ՝ կործանվել է Cougar տեսակի ուղղաթիռը, որը Բինգյոլից (Բյուրակն) ուղևորվելիս է եղել դեպի Դատվան: Թռիչքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13:55-ին, սակայն ուղղաթիռի հետ կապը կորել է 14:25-ին:
Որոնումներ են սկսվել SN-235 ինքնաթիռով և անoդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով: Արդյունքում պարզվել է, որ ուղղաթիռը կործանվել է:
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ կարող էր դառնալ վատ եղանակը կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը:
Վթարի զոհերից մեկը Թուրքիայի ցամաքային զորքերի Էլյազըղի (Խարբերդի) 8-րդ կորպուսի հրամատար, գեներալ Օսման Էրբաշն է: