Շիրակի մարզում այսօր առավոտից գերիների հարազատները շրջափակել են մարզպետարանի շենքը և արգելել աշխատակիցներին ներս մտնել։ Նրանք լրատվամիջոցներին մեկնաբանություն չեն տվել և արգելել են նկարահանել իրենց ակցիան:
Միայն կեսօրից հետո է մարզպետարանը վերադարձել բնականոն աշխատանքին: Թե ինչ պայմանավորվածության արդյունքում է մարզպետարանի շենքն ապաշրջափակվել՝ կողմերը չեն մանրամասնում։