Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանի հետ, համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները:
«Զինծառայողների հարազատների հետ զրույցում կարևորել եմ այն գաղափարը և սերը հայրենիքի հանդեպ, հանուն որի հերոսները չեն խնայել իրենց կյանքը:
Հայրենիքի պաշտպանության մարտերում արիաբար ընկած մեր հերոսների հիշատակը մշտապես բոլորի սրտերում և հոգիներում է լինելու, և ոչ մեկը ոչ մի պարագայում չի մոռանալու նրանց սխրանքը:
Իմ զորակցությունն եմ հայտնում նահատակների ընտանիքներին և հավաստիացնում եմ, որ մշտապես լինելու եմ նրանց կողքին և աջակցելու եմ խնդիրների լուծմանը:
Հավերժ փառք ու խոնարհում»,- Ֆեյսբուքի էջում գրել է մարզպետը: