Պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ֆինանսական վիճակի բարելավման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից։
Ըստ այդմ՝ ՀՀ-ում գտնվող Արցախի չափահաս քաղաքացիներին 2021 թ․ մարտ-մայիս ամիսներին ժամանակավոր կացարան տրամադրող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը եռամսյա սոցիալական աջակցություն կստանան․ յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի համար կտրվի 30,000 դրամ։ Աջակցությունից օգտվելու համար դիմել կարող են միայն այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ժամանակավորապես հյուրընկալել են արցախցիներին և ՀՀ ՏԿԵՆ նախաձեռնությամբ հաշվառվել են փետրվար ամսվա կոմունալ ծախսերի փոխհատուցման նպատակով։
Դիմումները կընդունվեն օոliոe.ssa.am կայքում՝ յուրաքանչյուր ամսվա համար տվյալ ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ՝ հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: