Փետրվարի 27-ին Արմավիր քաղաքում կազմակերպված հանդիպման ժամանակ իմ գործընկեր Մարիա Կարապետյանի հետ լսել ենք քաղաքացիների կարծիքները պատերազմի, խաղաղության, տարածաշրջանի ապագայի, դրանում մեր պետության դերի, անելիքների, մարդկանց սպասումների ու անհանգստությունների մասին։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը՝ հավելելով, որ նախատեսում են նմանատիպ քննարկումներ անցկացնել ՀՀ բոլոր մարզերում։