ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների հետ՝ նախարար Հայկ Խանումյանի գլխավորությամբ:
Քննարկվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, դրա հաղթահարման ուղիները և նախարարության դերը ծառացած խնդիրները լուծելու գործում:
Արայիկ Հարությունյանը նաև անդրադարձել է քաղաքական իրավիճակին՝ ընդգծելով, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգը խաղաղությունն է և երկրի անկախության միջազգային ճանաչումը: