«Տոկիո-2020»-ին արտասահամանցի հանդիսականների ներկայության մասին որոշումը կկայացվի մարտի կեսերին: Այս մասին հայտնել է օլիմպիական և պարալիմպիկ խաղերի պատասխանատու նախարար Թամայո Մարուքավան: Փոխանցում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Մարուքավան նաև նշել է, որ մրցասպարեզներում տեղացի հանդիսականների թույլատրելի քանակի հարցը կլուծվի մինչև ապրիլի վերջ:
Կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոն իր հերթին լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ կցանկանար օտարերկրյա հանդիսատեսի հետ հարցը լուծել մինչև մարտի 25-ը, երբ կսկսվի Օլիմպիական կրակի փոխանցավազքը:
Ճապոնացիների ավելի քան 90% -ը կարծում է, որ խաղերը պետք է անցկացվեն առանց հանդիսականի կամ նվազագույն թվով մարզասերների ներկայությամբ: