«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն առաջիկա հանդիպումները կանցկացնի Արմեն Ադամյանի գլխավորությամբ, որը հիմա կատարում է գլխավոր մարզչի պարտականությունները՝ հայտնում են ակումբից:
53-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է «Ալաշկերտ», «Լոռի» և մի շարք այլ ակումբներ:
«Բարի գալուստ պարոն Ադամյան, մաղթում ենք հաջողություն»,- ասված է հաղորդագրության մեջ: