Ռուսաստանը շուտով կհայտարարի ԱՄՆ նոր պատժամիջոցների համար նախատեսված պատասխան քայլերի մասին՝ РИА Новости-ի տեղեկացմամաբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Մեկնաբանելով առկա իրավիճակը՝ դիվանագետն ընդգծել է, որ նախարարությունը նախկինում երբևէ նման հրապարակայնություն չի ցուցաբերել պատասխան միջոցառումների վերաբերյալ: «Հաշվի առնելով, թե նրանք ինչպես են հիմա իրենց պահում՝ հրապարակելով միանգամից այս բոլոր ցուցակները, կարծում եմ, որ մենք շուտով նրանց կուրախացնենք. այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- պարզաբանել է Զախարովան:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը սկսել է պատրաստվել ԱՄՆ նոր պատժամիջոցներին, իշխանությունները մշակում են սցենարներ հետագա սահմանափակումներից պաշտպանվելու համար:
Նախ ԵՄ-ն, ապա ԱՄՆ-ը պատժամիջոցներ հաստատեցին Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ կապված Ալեքսեյ Նավալնու դատավարության հետ, որով, ըստ Արևմուտքի, ոտնահարվեցին մարդու իրավունքները: