ՀՀ վարչապետը որոշումներ է ստորագրել ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանին և կինոսցենարիստ, գրող Վահրամ Մարտիրոսյանին Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝
Վահագն Թևոսյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝
Վահրամ Մարտիրոսյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ»,- նշված է վարչապետի մեկ այլ որոշման մեջ:
Հիշեցնենք՝ հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղերի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստում որոշվել էր հաղթող ճանաչել Վահագն Թևոսյանին ու Վահրամ Մարտիրոսյանին:
Այնուհետև, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով, որոշումն ուղարկվել էր ՀՀ վարչապետի հաստատմանը: