Մարտի 4-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը քաղաքավարական հանդիպման ձևաչափով ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:
Ողջունելով հյուրին՝ Արման Դիլանյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ և արդյունավետ գործունեություն մաղթել՝ ի շահ հայ-չինական կապերի հետագա խորացման:
Դեսպան Յոնգը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել է, որ պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանի և Չինաստանի փոխադարձ կապերի և երկխոսության ամրապնդմանը դատաիրավական ոլորտում։
Զրուցակիցները երկուստեք կարևորել են շարունակական աշխատանքային շփումների պահպանումը։