Պետք չէ վախենալ «ռազմական հեղաշրջում» բառակապակցությունից՝ հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Ռազմական հեղաշրջման մասին խոսելիս նա նկատել է, որ պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ դա թույլ է տվել պահպանել պետականությունը և ապահովել տնտեսության զարգացումը։
Քոչարյանի դիտարկմամբ՝ գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող զարգացումներում հայ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։
Ասուլիսի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրության դեպքում իր մասնակցության մասին: