Պատվաստանյութի ձեռքբերման աշխատանքներն ընթանում են, որոշակի դանդաղում կա պրոցեսում, բայց մենք մեր գործընկերների հետ փորձում ենք ճնշում բանեցնել, որ հասանելիությունն ապահովվի՝ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հույս հայտնելով, որ գարնան ընթացքում առաջին խմբաքանակը կլինի:
«Ռուսական կողմի հետ բանակցություններն ավարտված են առաջին խմբաքանակի հետ կապված, պայմանագիրը կնքման փուլում է, ակնկալում ենք առաջիկա ամսվա մեջ նաև այս խմբաքանակի ներկրումը»,- նշեց Ավանեսյանը՝ հավելելով, որ պատվաստանյութի ներմուծման ու պատվաստման գործընթացին զուգընթաց պետք է պահպանել դիմակների կրումը: