Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը երեկ կայացավ 2021 թ. տղամարդկանց և կանանց Հայաստանի առաջնությունների, ինչպես նաև արագ շախմատի Հայաստանի առաջնության մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Պարգևատրումն անձամբ կատարեց շախմատի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:
Բացման խոսքում միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը շեշտեց, որ պայքարն աննախադեպ ուժեղ է եղել.
Պայքարի թեժության մասին կարծիք կարելի է կազմել գոնե միայն այն փաստով, որ վերջին՝ 12-րդ հորիզոնականը գրավել է Հայաստանի նախկին չեմպիոն, հավաքականի նախկին անդամ Տիգրան Պետրոսյանը: Տղամարդկանց նորընծա չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը նշում է, որ այս անգամ հաղթանակը մի փոքր ավելի հեշտությամբ տրվեց, քան 2017 թ.:
Կանանց մրցաշարն ավելի թեժ էր այնքան, որ վերջին տուրում միայն որոշվեց չեմպիոնի ճակատագիրը: Արդեն նախկին չեմպիոն Մարիա Գևորգյանը վերջին տուրում անչափ մոտ էր հաղթանակին ու ընդհանուր չեմպիոնությանը, սակայն վրիպեց ու պարտվելով Սիրանուշ Ղուկասյանին, բավարարվեց երրորդ հորիզոնականով, իսկ Սուսաննա Գաբոյանը՝ հաղթելով վերջին տուրում, իր կարիերայում երկրորդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնությունը.
Գաբոյանն ու Գաբուզյանը համալրեցին կանանց և տղամարդկանց հավաքականները, սակայն հավաքականներ մակարդակով մրցաշարերի հարցով ոչ մի հստակություն չկա: Ավելին, Համաշխարհային Օլիմպիադան կրկին հետաձգվեց, ասել է թե չեղարկվեց ու հաջորդ օլիմպիադան, ըստ նախնականի, կկայանա 2022 թ-ին:
Հեղինակ՝ Արմեն Գարամյան