ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմենուհի Գալստյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ Արմենուհի Ռաֆիկի Գալստյանին շնորհել քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- ասված է հրամանագրում: