ՀՀ վարչապետի առաջարկության համաձայն՝ նախագահը դիվանագիտական աստիճաններ է շնորհել Հասմիկ Տոլմաջյանին, Արսեն Ավագյանին, Արշակ Մանուկյանին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Հասմիկ Կարապետի Տոլմաջյանին՝ Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան.
Արսեն Գագիկի Ավագյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ.
արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Արշակ Կիրակոսի Մանուկյանին՝ Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում: