Հանրապետության տարածքում մարտի 4-ին, 6-ին, 7-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, մարտի 7-8-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևանում մարտի 4-6-ը, 7-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում են տեղումներ:
Մանրամասները՝ տեսանյութում: