ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Փոմփեոն հավանական է համարում 2024-ին Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններին իր մասնակցությունը: Այս մասին ամերիկացի նախկին բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում:
Նախագահի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հաղորդավարի հարցին, նա պատասխանել է, որ եթե Դոնալդ Թրամփը չառաջադրի իր թեկնածությունը, ապա ինքը միշտ պատրաստ է լավ պայքարի և հոգ է տանում ամերիկացիների մասին: