«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և վարչապետի հանդիպմանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենալու նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ, հրավերն արդեն եղել է:
«Հրավերը գնացել է, չեմ կարող ասել, թե ինչպես կլինեն զարգացումները: Պարոն վարչապետի ու պարոն Մարուքյանի հանդիպման մանրամասներից դեռ տեղյակ չեմ, բայց այն արձագանքը, որը հնչեցրել է պարոն Մարուքյանը, որ լինելու է բանակցությունների երկրորդ փուլ, առաջարկում եմ առայժմ ավելի առաջ չգնանք, սպասենք այդ երկրորդ փուլի արդյունքների արձանագրմանը, այնուհետև մենք մեր քայլերի մասին կխոսենք»,- նշեց Մակունցը: