Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը սկսել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձաքննությունը: Այս մասին տեղեկացրել են Ռուսաստանի ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամից՝ փոխանցում է РИА Новости-ն:
Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով մեծահասակների վրա դեղամիջոցի կիրառման լաբորատոր և կլինիկական ուսումնասիրությունների արդյունքները:
«Եվրոպական գործակալությունը կգնահատի «Սպուտնիկ V» պատվաստանյութի համապատասխանությունը ԵՄ-ի՝ արդյունավետության, անվտանգության և որակի չափանիշներին»,- նշել են ռուսական հիմնադրամից: