Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը եզրափակիչ ելույթում պատասխանեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի քննադատությանը, թե ինչո՛ւ դեկտեմբերին չի ներկայացել խորհրդարան:
«Դեկտեմբերի 10-ի մեր չներկայանալը պայմանավորված է զուտ այդ պահով, այդ հանրահայտ պահով: Ես հոգեբանորեն ուղղակի պատրաստ չէի: Որովհետև մենք դեռևս չէինք էլ սգացել մեր զոհերի հիշատակը: Եթե նույնիսկ ստիպված լինեինք ներկայանալ ԱԺ, ես նախապես ասել էի, որ առանձնապես երկար ելույթ չեմ ունենալու, որովհետև հոգեբանորեն պատրաստ չեմ: Իսկ քաղաքական ակնկալիքներ երբեք չենք ունեցել, ցանկություն էլ չունենք ունենալու: Որովհետև մեր աշխատանքը շատ հեռու է նման փոփոխություններից, և հետևանքները մեր նկատմամբ դժվար է պատկերացնել, որ կարող են կիրառելի լինել»,- նշեց Մկրտչյանը:
Դատական համակարգը չի գտնվում ողբերգական վիճակում՝ նշեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն՝ ընդգծելով, որ իրենք պետք է ջանքեր գործադրեն իրենց հեղինակությունը բարձր պահելու համար: