Շվեդիայի հարավային Վեթլանդա քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել: Զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա և դանակահարել ութ հոգու, որոնցից երեքի վիճակը ծանր է՝ փոխանցում է BBC-ն:
20-ամյա երիտասարդը հանցագործությունը կատարել է քաղաքի հինգ տարբեր հատվածներում: Դեպքի կապակցությամբ քննություն է սկսվել: Այն դիտարկվում է որպես ահաբեկչություն:
Հարձակումից հետո ոստիկանները կրակել ու վիրավորել են երիտասարդին, նա այժմ գտնվում է կալանավայրում:
Դեպքի վայրում ուժեղացվել է անվտանգության ապահովումը, ավելացվել են լրացուցիչ ոստիկանական ուժեր: