Մենք ափսոսանք ենք հայտնում, որ ԲԴԽ նախագահը դրսևորում է բացահայտ քաղաքական ուղղվածություն, քաղաքական հայտարարություններ է անում առնվազն՝ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հավելելով, որ դատական իշխանության ներկայացուցիչները, որոնք նույնպես մտահոգված են այս հանգամանքով, նաև իրենք այս հարցը պետք է իրենց ուշադրության ներքո պահեն:
«Այն համատեքստում, որում արվել է պարոն Վարդազարյանի հայտարարությունը այն շեշտադրումներով, որով Վարդազարյանը հանդես է եկել, այն կոչը, որը նա ուղղել է դատական համակարգին, անհրաժեշտություն կար դա պարզաբանելու և հասկանալու, թե որքանո՛վ դա կարող է առնչություն ունեցած լինել հետագա զարգացումների վրա, այդ թվում և՝ դատական համակարգում առանձին դատավորների վարքագծի վրա»,- նշեց Մակունցը՝ հավելելով, որ իրենց խնդիրը՝ որպես ԱԺ պատգամավորների, քաղաքական արձագանք տալն է, ինչն իրենք արեցին: