«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը գերազանցել է 10 հազարը։
«Իմ ունեցած միջանկյալ ճշտված տվյալներով՝ զոհերի թիվն անցնում է տասը հազարը։ Միգուցե այս է պատճառը, որ իշխանությունները հրաժարվում են հրապարակել մեր զոհերի թիվը»,- հայտարարել է Ղազինյանը։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ դեռևս հունվար ամսին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշակի թվեր է հայտնել պատերազմի ընթացքում հայկական կողմի զոհերի վերաբերյալ՝ նշելով, որ զոհերի թիվը չի գերազանցի 4 հազարը։
Հիշեցնենք, որ համաձայն առողջապահության նախարարության հրապարակած տվյալների՝ փետրվարի 13-ի դրությամբ հայկական կողմի արձանագրած զոհերի թիվը եղել է 3577: